00:00:00

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարեց, որ Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11–րդ է, այնինչ, Հայաստանը 58–րդ է, 11–րդը՝ Շվեդիան

14:17, 14 սեպտեմբեր 2022 Տնտեսություն

 Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ:

«Այս համատեքստում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում: Եվ այս սադրանքը (նկատի ունի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիան-Tert.am) նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու որոշակի հնարավորություններ են»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը:



Սակայն Heritage Foundation-ի կայքում, որտեղ հրապարակված է 2022 Index of Economic Freedom զեկույցը, 11-րդ տեղը զբաղեցնում է ոչ թե Հայաստանը, այլ Շվեդիան, մինչդեռ մեր երկիրը 58-րդն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր