00:00:00

Սահմանին իրավիճակի սրման ֆոնին Ղազախստանը Հայաստան խաղաղապահներ չի ուղարկի. ԱԳՆ

10:27, 14 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց օրակարգում դեռ չկա. Համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին։

Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսվել սահմանների սահմանազատման ու սահմանագծման իր փորձով։

Միաժամանակ, նշել է նա, պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել։ Արտգործնախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է, և Ղազախստանը պատրաստ է կիսվել իր փորձով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին: Ինչի հիման վրա սկսվել էր մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատանքներ, որպեսզի կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը։ Որոշվեց, որ ՀԱՊԿ-ն աշխատանքային խումբ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար։ Այն բաղկացած կլինի միացյալ շտաբի քարտուղարության աշխատակիցներից և զինվորական անձնակազմից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր