00:00:00

ԱՄՆ-ը դրական քայլ կհամարեր ՌԴ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտերը դադարեցնելու համար ազդեցություն գործադրելը

21:40, 13 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ իշխանությունները ԱՄՆ-ը դրական քայլ կհամարեին Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտերը դադարեցնելու համար ազդեցություն գործադրելը։ Այս մասին Ինդիանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բայց եթե Ռուսաստանն իսկապես կարողանա օգտագործել իր ազդեցությունը հանուն բարօրության <...>՝ իրավիճակը կարգավորելու եւ բռնությունը դադարեցնելու համար՝ խաղաղության հաստատելու նպատակով, դա դրական քայլ կլիներ»,- ասել է նա: Բլինքենը նաեւ պնդել է, որ Ռուսաստանը կարող է «ինչ-որ կերպ յուղ լցնել կրակին», որպեսզի «շեղի ուշադրությունը Ուկրաինայից»: «Մեզ միշտ դա անհանգստացրել է», - ասել է նա: Սա չի բխում Ադրբեջանի ժողովրդի շահերից, սա չի բխում Հայաստանի ժողովրդի շահերից: Սա, իհարկե, չի բխում ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Բլինքենը: Նա նշել է, որ նախկինում հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կոչ անելով նրանց «անել հնարավորը՝ ցանկացած հակամարտությունից հեռանալու եւ երկրների միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու բանակցություններին վերադառնալու համար»։

«Մեր հատուկ բանագնացն այժմ տարածաշրջանում է։ Նա աշխատում է երկու պետությունների հետ։ Հետագայում նրա հետ սերտ կապի մեջ կլինեմ։ Եվ ես հույս ունեմ, որ այս իրավիճակում մենք կկարողանանք հեռանալ հակամարտությունից եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ խաղաղություն հաստատելու փորձերին»,- հավելել է Բլինքենը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքու է ժամանել Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր