00:00:00

Անհրաժեշտ է անհապաղ քննարկումներ սկսել Իրանի հետ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով, էլ ավելի սերտ համագործակցության շրջանակներ քննարկել Չինաստանի և Հնդկաստանի հետ. Երվանդ Թարվերդյան

20:43, 13 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

«Միացյալ Հայաստան» Կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանական հերթական վայրագ  էսկալացիան  անվիճելի ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանին արդի աշխարհաքաղաքական մեծ հակամարտության  գլխավոր շահառուների  կողմից պարտադրվում է ռազմական  ագրեսիա ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

 

Հիշենք, որ ուկրաինական Ռադան մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից ուղղակի պահանջել է սկսել գործողություններ Ռուսաստանի դեմ․ «Հաջորդը լինելու եք դուք փաստարկով»:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը, ինչպես 44-օրյա պատերազմի կապակցությամբ, այնպես էլ այսօր համոզված է, որ կոնսոլիդացված արևմուտքի  գլխավոր թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է: Պատահական չէ, որ ադրբեջանական ագրեսիան այսքան ճշգրիտ  համընկավ ուկրաինական ռազմաճակատում ռուսական զինուժի կրած ժամանակավոր անհաջողությունների հետ:

Չնայած, որ կոնսուլիդացված արևմուտքը տարբեր անատամ    հայտարարությունների տեսքով փորձում է դատապարտել Ադրբեջանին, սակայն, ինչպես նախկինում, այդպես էլ այսօր ոչ մի գործնական քայլ նկատելի չէ:

Արևմտյան մեր գործընկերներին առաջարկում ենք քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հնարավորությունը:

Մեր կարծիքով ստեղծված իրավիճակում միայն հայկական ազգային մոբիլիզացիան է, որը անանցանելի պատվար կդնի օտար վայրագ  զավթիչների դեմ, այլապես հերթական ագրեսիայի  խաղաղ հանգուցալուծման ավարտից  հետո  ստիպված կլինենք փնտրել դավաճաններ, թույլեր և անպիտաններ:

Անհրաժեշտ ենք համարում անհապաղ  քննարկումներ սկսել Իրանի  Իսլամական Հանրապետության հետ՝ ռազմական  օգնություն ցուցաբերելու հարցով: Ինչպես նաև  ռազմական էլ ավելի սերտ համագործակցության շրջանակներ քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  և  Հնդկաստանի  հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր