Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նա կիսաեզրափակիչում կհանդիպի Ճապոնիան ներկայացնող Կենիշիրո Ֆումիտային:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին 1/8 եզրափակիչում հաղթած ղազախ ըմբիշ Աիդոս Սուլթանժալին 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով առավելության հասավ չինացի Լիժու Չաոյի նկատմամբ: