Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում: