Պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է Ստեփանակերտի Անդրանիկ փողոցի հարակից տարածքում գտնվող երկհարկ շենքը, որտեղ գործելու է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Շենքը վերակառուցման արդյունքում կապահովվի բոլոր անհրաժեշտ պայմաններով և կծառայի որպես կրթական հաստատություն։
Վերակառուցման աշխատանքներն իրականացնում է «Սպեկտր» ՍՊ ընկերությունը։