00:00:00

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը․ «Ժողովուրդ»

05:28, 09 սեպտեմբեր 2022 Մամուլ

Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին: Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ:

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը, որտե՞ղ է նա ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում: Հարցերը նրա մամուլի քարտուղարին ուղղեցինք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ մի քանի օրից կարող են պատասխանել, այժմ զբաղված են: «Դվինի» սեփականատերն այժմ էլ, պարզվեց, մշակութային ոլորտում է ուժերը փորձում:

Համենայն դեպս այդպես ենթադրել կարելի է, որովհետեւ «Դվինի օդային թատրոն» է պատրաստվում բացել: Իսկ թե ինչքանով այն թատրոնի հետ կապ ունի, այդ մասով մեզ մանրամասներ չհայտնեցին: Նկատենք, որ 2022-ի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժմանը Թովմասյանը չէր միացել, վրաններ չէր տեղադրել, Փաշինյանին՝ հրաժարականի 44-օրյա ժամկետ չէր տվել: Թե ինչու էր այդքան կարճ նրա ընդդիմադիր գործունեությունը, կամ երբ նորից ընդդիմադիրի դիրքերից հանդես կգա, ենթադրել կարելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր