00:00:00

Շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ. Քերոբյան

14:26, 07 սեպտեմբեր 2022 Տնտեսություն

Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին:

Նա հիշեցրեց, որ տարվա առաջին 7 ամսվա արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1 տոկոսով, ինչը համարում է բավականին բարձր ցուցանիշ:

«Մեր գնահատմամբ՝ այն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլ նաև ներքին կառուցվածքային տեղաշարժերով, որը տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ՝ այդ թվում կառուցապատման և մշակող արդյունաբերության սրընթաց աճով», - ասաց նախարարը:

Քերոբյանը շեշտեց, որ դա, ըստ էության, ենթադրում է ՀՀ տնտեսական կառուցվածքի փոփոխություն:

«Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Դա նաև թույլ է տալիս հուսալ, որ մենք շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջից ունենալ», - ընդգծեց Քերոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր