00:00:00

Որ սննդամթերքներն են ամենից շատ թանկացել օգոստոսին. Առաջին տեղում են, ոսպը, ալյուրը, մակարոնեղենը, տավարի միսը, պանիրը

15:15, 06 սեպտեմբեր 2022 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2%:

2022-ի հունվար-օգոստոսին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 8,4 տոկոս: 

2022թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնանկում:

Հրապարակման համաձայն՝ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 1.1%, բրնձի՝ 11.0%, ոսպի՝ 31.1% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 1.4%, 0.7% գնանկում:

2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 1.1%, բրնձի՝ 11.0%, ոսպի՝ 31.1% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 1.4%, 0.7% գնանկում: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 16.6%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.4% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.6% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել է 2.4 %-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ գրանցվել է 6.6% գնանկում: Միաժամանակ, 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մակարոնեղենի գներն աճել են 32.7% ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.1%-ով: Խոզի և տավարի մսերի գները 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել են համապատասխանաբար 2.3%, և 21.4%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.7% և 1.2%-ով: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 25.1%, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ: Ձվի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ նվազել է 15.2%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.5% գնանկում, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնաճ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր