00:00:00

«Հրապարակ». Կայացել է հերթական էլիտար հարսանիքը. հրավիրված է եղել Սերժ Սարգսյանը

04:59, 06 սեպտեմբեր 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։

Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:

Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։ Հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր