00:00:00

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին

20:16, 02 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 2-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Սարգսյանին։

Արթուր Թովմասյանը նախ ողջունել է հյուրերին Արցախի համար այս  կարևորագույն օրվա՝ ԱՀ  հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։

Շնորհավորելով ԱՀ 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները  կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով ՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են  իրականացվում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։

«Մենք ունենք փխրուն իրավիճակ և պետք է այն ամրապնդել ,որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։

ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին։

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր