00:00:00

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան

17:35, 31 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքները իրականության հետ որևէ աղերս չունեն: Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում նման հարց չկա:

«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնք անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր