Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։
Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից, մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։
Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։