Ինչպես հայտնում են գերատեսչությունից` քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրվի հավելյալ տեղեկություն։