Չնայած այսօր Բերձորի, Սուսի և Աղավնոյի բռնազավթմանը, Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի սարսափում է այն բանից, որ Հայաստանում կարող են մտածել և գրել այդ բռնապետության ապամոնտաժման մասին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սրա ցուցիչներից մեկն էլ այն է, թե ինչպես է «խմբագրել» նվաստիս գրառման ռուսերեն թարգմանությունը Բաքվի բռնապետի «Կալիբր» անվանումով տխրահռչակ քարոզչամիջոցը՝ ամբողջովին դուրս թողնելով Ադրբեջան կոչվող քաղցկեղային բռնապտետության ապամոնտաժման հատվածը։
Խտապատկերներում նվաստիս գրառման թարգմանություն է հայկական «Վերելք» կայքում և դրա «խմբագրված» տարբերակը ադրբեջանական քարոզչամիջոցում»,-գրել է նա։