00:00:00

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱՀ ԱԻՊԾ

16:52, 25 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

տեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ թթվածնային սարքավորումների արտադրամասում, բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր