00:00:00

Նախընտրական Բերդը. ո՞վքեր են առաջադրվել և ինչ շանսեր ունեն

16:39, 25 օգոստոս 2022 Քաղաքականություն

Սեպտեմբերի 25-ին Հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնավորապես Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերում։ ՏԻՄ ընտրություններ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում կանցկացվեն։ Խոշորացվելուց հետո առաջին անգամ են ընտրություն անցկացնելու, 16 գյուղական բնակավայր և Բերդ քաղաքն են միացել, ընդհանուր 22.500 ընտրող կա։ Ցուցակները դեռ վերջնական տեսքի չեն բերվել, ընտրողների թիվը հետևաբար կարող է փոխվել։

Այս համայնքում երեք քաղաքական ուժ է թեկնածու առաջադրել։ Ընտրապայքարի մեջ է մեկ կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Բերդ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է 60 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Վահրամ Սուքիասյանը։ «Արդարություն» և «Քաղաքացու որոշում» կուսակցություններն էլ ձևավորել են «Արժանապատիվ սերունդ» դաշինքը, որը գլխավորում է Աշոտ Մելիքյանը։ Երրորդ դաշինքը՝ «Զորավոր համայնքն է», որը ձևավորվել է «Ռեֆորմիստների» և «Իմ հզոր համայնք» կուսակցություններից։ Այս դաշինքն էլ ընտրություններին մասնակցում է 63 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է անազատության մեջ գտնվող Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը։ Վերջինս 2017 թվականին էր ստացել համայնքի բնակիչների վստահության քվեն, անցնող տարիների ընթացքում իրականացրել իր լայնածավալ ծրագրերը, ճանապարհաշինությունից մինչև փողոցների լուսավորություն, գյուղական համայնքների ճանախարհների բարեկարգում, ոռոգման ու խմելու ջրի ցանցի փոխարինում։ Արվածի մասին առավել մանրամասն մեր հաջորդ տեսանյութում։

Հիմա, այն մասին, թե ինչու է կալանավորված Բերդի համայնքապետը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։ Բերդի տարածաշրջանի Նավուր վարչական շրջանի ղեկավար Արամ Նիգոյանն ասում է, կալանքն անհիմն է, Մանուչարյանը 10-ը ամիս է կալանավորված է, և հիմա էլ զրկված է քարոզարշավ իրականացնելու իրավունքից։ Նիգոյանը «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակում է, ասում է, փորձելու են Մանուչարյանի խոսքը մեկ առ մեկ բոլոր համայնքների բնակիչներին փոխանցել, մի փոքր բարդ է լինելու, բայց տավուշցիները անցած տարիներին տեսել են կատարված ահռելի աշխատանքը, ընտրության հարցում դժվար չի լինի կողմնորոշվելը։

Տավուշի մարզի Այգեպար վարչական շրջանի ղեկավար Արկադի Յամուկյանը ևս կարծում է, որ Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքն ուռչացված է, քաղաքական գնահատականներ չի տալիս, բայց նշում է օր առաջ Մանուչարյանը պետք է ազատ արձակվի։ Ունի իր բացատրությունը։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին և Յամուկյանը և Նիգոյանը վստահ են, հաղթելու են։ Նախընտրական մթնոլորը Բերդում սովորական են գնահատում, ասում են ՏԻՄ ընտրությունները տարբերվում են խորհրդարանական ընտրություններից, գյուղական բնակավայրերում առավել մեծ դերակատարություն ունեն անձերը։ Իրենք որպես համայնքի ղեկավարներ, ակտիվ աշխատել են Հարություն Մանուչարյանի հետ, վստահ են հերթական անգամ ստանալով բնակչության վստահության քվեն այն ի օգուտ տավուշցիների կիրականացնեն։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահրամ Սուքիասյանը։ Վերջինս ավագանու անդամ է, մարզի Տավուշ համայնքից։ Մեզ հետ զրույցում ասաց՝ քարոզարշավը սկսելու է հայրենի գյուղից, հետո կլինի մյուս վարչական շրջաններում։ Սուքիայանն էլ է վստահ իր հաղթանակի վրա, բայց կարծում է, որ թեժ ընտրություններ կլինեն։ ․․․․․․․

Երրորդ ուժը «Արժանապատիվ սերունդ» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Աշոտ Մելիքյանը։ Բերդում նկարահանումներ իրականացնելու օրը կապ հաստատեցինք նաև Մելիքյանի հետ։

Հարցազրույցից Մելիքյանը հրաժարվեց, ասելով, թե նույն այդ պահին Երևան է մեկնում, ավելի ուշ տեղեկացանք, որ դա այդպես չի եղել, բայց Մելիքյանն արդեն անհասանելի էր։ Նախընտրական տրամադրություններ Բերդում ու հարակից համայնքներում դեռ չկա, պաստառներ ու թեկնածուների նկարներով մեծադիր լուսանկարներ ևս։ Դրանք կփակցվեն սահմանվաժ ժամկետում, այդ կերպ ազադարելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Իսկ համայնքի բնակիչների սպասելիքների, արված ծրագրերի ու խնդիրների մասին կխոսենք հաջորդիվ։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր