00:00:00

Ֆիզգարադոկում առավոտից շինաշխատանքներ են մեկնարկել․ բնակիչները դիմադրել են, կան բերման ենթարկվածներ

12:31, 25 օգոստոս 2022 Հասարակություն

«ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Ըստ հայտարարության՝ այսօր՝ առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց), Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։

«Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։

Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների՝ շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։

Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել։

Այս պահին բերման են ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»,-նշվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր