Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:
Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետություն մտնող ու դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները: