Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղակայման։
Սկսվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ և Արցախի՝ 44-օրյա պատերազմիր հետևանքով Արբեջանի վերահսկողության տակ անցած Սանասարի շրջանի կողմից ճանապարհի երկայնքով տեղադրված ռուս խաղաղապահների հենակետերի, անցակետերի, շենքերի ապամոնտաժումը։
Ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն նոր միջանցքում, հայտնում է ԱՊ գործակալությունը։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնել է, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։