00:00:00

Առաջարկվում է 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները

12:18, 24 օգոստոս 2022 Տնտեսություն

Առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Մասնավորապես առաջարկում ենք սահմանել` աշխատանքային կենսաթոշակների չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը համապատասխանաբար առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45.000 դրամ՝ 43.000 դրամի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35.000 դրամ 33.000 դրամի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամի համար 32.000 դրամ՝ 30.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած, զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 32.000 դրամ՝ 30.000  դրամի փոխարեն»,- ասաց նախարարը:

Այսպես, նախարարի խոսքով՝ ակնկալվում է, որ աշխատաքային կենսաթոշակի միջին ամսական չափը  կավելանա շուրջ 3100 դրամով, 43.200-ից կդառնա 46.300 դրամ, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5200 դրամով, 77.500-ից կդառնա 82.750 դրամ:

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` սահմանելով 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 39.000 դրամ՝ 37000 դրամի փոխարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Մեր հաջորդ պլանն այն է, որ կենսաթոշակների հաջորդ որոշումը կկայացնենք 2023 թվականին: Բարձրացումը տեղի կունենա հուլիսի 1-ից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր