00:00:00

Կոչ ենք անում բոլորին մասնակցել հականիկոլ ակցիաներին․ քաղաքական ուժերը՝ Ղազարյանի հրավիրած հանրահավաքի մասին

16:40, 22 օգոստոս 2022 Քաղաքականություն

Վաղը՝ օգոստոսի 23-ին՝ «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը, Հանրապետության հրապարակում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրավիրել է հանրահավաք եւ մտադիր է այդ օրը տալ նոր «Անկախության շարժման» մեկնարկը:

Նույն օրը կեսօրին նրա նախաձեռնությամբ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հրավիրվելու է նաեւ խորհրդանշական նիստ, որտեղ Հայաստանի անկախության ընդունման հայրերը պետք է վերահաստատեն իրենց ընդունած պատմական որոշումը:

Այս օրերին ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Էդգար Ղազարյանին, հայտնելով, որ մասնակցելու են նրա կողմից հրավիրած հանրահավաքին։

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին կմասնակցի նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ «Դա մեր համար սկզբունք է եղել և 2020 թվականից  ի վեր դրա մասին խոսել ենք, որ ցանկացած ընդդիմադիր նախաձեռնություն, գործիչ, ով հանդես է գալիս այս իշխանությունների դեմ, մենք ողջունում ենք իրենց գործունեությունը և  պատրաստ ենք նրանց հետ մասնակցություն ունենալ։ Դա 2021 թվականի ձմռանն էր, երբ 5165 և այլ քաղաքական ուժեր հանդես եկան, բազմաթիվ դաշնակցականներ կանգնած էին, հիմա ևս մեր կողմակիցներին էլ, բոլորին էլ խրախուսում ենք վաղը մասնակցել հակակառավարական, հականիկոլ հավաքին»,- ասաց Գեղամ Մանուկյանը, հավելելով, որ նաև անձնապես «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են գերագույն խորհրդի նիստին մասնակցելու հրավեր ստացել և որոշ գործընկերներ մասնակցելու են։

Հարցին, թե որ ասում եք մենք, նկատի ունե՞ք ՀՅԴ-ին, թե «Հայաստան» դաշինքին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Նաև «Հայաստան» պատգամավորական խմբակցությանը»։

«Հայրենիք» կուսկացության ներկայացուցիչները ևս ներկա կլինեն հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,

«Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Edgar Ghazaryan-ի նախաձեռնած գործընթացին։

Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։

Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»,-գրել է Վանեցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր