00:00:00

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:03, 22 օգոստոս 2022 Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր գործակարգավարականի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետը:

Ավետիսյանը վերահսկողության վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի ապրիլին:

 
Վերջինս 2018 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր