00:00:00

Բողոքի ակցիա` ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի հայերի

15:13, 22 օգոստոս 2022 Քաղաքականություն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի։ Նրանք պահանջում էին իշխանություններից՝ թույլ չտալ, որ հանձնվեն հայկական բնակավայրերը: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովրդին համոզել են, թե կորցրածը հնարավոր չէ հետ բերել, բայց այն կարող են հետ բերել միայն համախմբման, պահանջատեր լինելու միջոցով:

 

 «Մենք պետք է, չէ՞, աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք, եթե ցույց չտանք, աշխարհի շատ պետքն է՝ դու պահանջատեր ես, թե՞ ոչ: Մենք ի սկզբանե ցանկանում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց, բայց մեզ ասացին, որ չենք կարող շենքին մոտենալ: Չեն թողնում դրոշներ փակցնել, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի  Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Այլընտրանքային ճանապարհի կառուցումից ռուս խաղաղապահները հեռանալու են այդ տարածքից, բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր