«Ցանկացած տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որեւէ հարց պետք է չունենա։ Մենք մեր ջենտլմենական կեցվածքն ենք ցույց տալիս, մենք կանանց հարգել գիտենք»,- այս մասին Քաջարան համայնքի 64-րդ ամյակի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրել։
Անդրադառնալով իշխանության հետ ունեցած իր հարաբերությւոններին՝ Փարամազյանը ասաց, որ երբևիցէ որևէ հարաբերությւոն չի ունեցել իշխանությունների հետ։ Ինչ վերաբերում է իր և Սյունիքի մարզպետի հարաբերություններին, նա նշեց.
«Այո, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է ընկերություն ենք անում, և դա թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում, քանի որ դուք չեք կարող համայնքի ղեկավար լինել և կառավարության հետ հարաբերություններ չունենալ»։