Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինեն հայ-վրացական սահմանին Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման արարողությանը. տեղեկությունը տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ կամրջի բացման արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին։