00:00:00

Հայտնի է՝ երբ Ավինյանը կնշանակվի փոխքաղաքապետ

12:34, 19 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերին կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը տեղի կունենա ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստում, որը մեր տեղեկություններով կկայանա սեպտեմբերի 13-ին։ Այդ օրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ լինելու է նախկին փոխվարչապետին այդ պաշտոնում նշանակելը։ Քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է, ավագանիներին մնում է միայն ձեռք բարձրացնելով հաստատել որոշումը։

Նշենք, որ դեռեւս մարտ ամսին հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանը լինելու է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն, մինչ այդ զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը։ Նա կլինի չորրորդ փոխքաղաքապետը։

Երևանի ՏԻՄ ընտրությունները նախատեսված են մյուս տարի։

 Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր