00:00:00

Սեւան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ուղեւորը մահացել է

05:11, 18 օգոստոս 2022 Մամուլ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 17-ին` ժամը 23։12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 15 մետր գլորվել եւ հայտնվել հարակից ձորակում։

Ավտոմեքենայի ուղեւոր Ս․ Ս․-ը (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի  Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածը մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր