00:00:00

Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը

21:19, 17 օգոստոս 2022 Սպորտ

Էրզրումում ընթացքող Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Մեր մարզիկներից կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։ Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ մենամարտում մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց ու հաղթեց 5։0 հաշվով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեդալներ են ապահովել նաև 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 50կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր