Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության եւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։
Միշուստինը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները եւ օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղըզստան) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը։