00:00:00

Թոռնիկը նոր պաշտոն ունի

13:21, 17 օգոստոս 2022

Ագրարային համալսարանի ռեկտորի որոշմամբ հայտնի հասարակական- քաղաքական գործիչ  Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկ Ալիյանին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն:

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:

Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը: Բայց հայտնի իրադարձություններից հետո ըստ էության համալսարանի ղեկավարությունը որոշել է Թոռնիկին մի պաշտոն էլ տալ։ Բայց ուշագրավն այն է, որ այս հանգամանքը չգիտես ինչու փորձում են գաղտնի պահել։ Մասնավորապես Ագրարային համալսարանի կայքում «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության տնօրեն նշված է Արտակ Գաբրիելյանի անունը։

Irakanum.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ մոտ երկու ամիս առաջ ազատվել է աշխատանքից և իրեն այդ կառույցը չի հետաքրքրում, տեղեկություն էլ չունի, թե ինչու մինչև հիմա չի թարմացվել կայքը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր