Շիրակ օդանավակայանում եւ Գյումրի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ էին։ Այս մասին Irakanum.am-ի թղթակցին փոխանցում են ՀՀ ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ ահազանգեր էր ստացել այս անգամ Գյումրու Շիրակ օդանավակայանում եւ եւ Գյումրի կայարանում ռումբերի տեղադրված լինելու մասին։
ԱԻՆ-ը տարհանումներ էր իրականացնում օդանավակայանում եւ Գյումրի կայարանում։ Շիրակ օդանավակայանում թռիչքները կասեցվել էին։