00:00:00

Ես այստեղ եմ որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, և ժամանակը եկել է, որ հրավառությունների արգելքի հարցում ավելի կոշտ քայլերի դիմենք. Ավինյանը «Սուրմալու»-ում էր

12:17, 17 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին։

«Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, տարբեր առիթների ժամանակ հրավառութունների օգտագործման վերաբերյալ», - ասաց նա։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, մասնավոր տոնակատարությունների ժամանակ բացառելու հրավառությունները և դրանք իրականացնելու բացառապես պետական տոների ժամանակ։

«Հրավառական արտադրանքն ազատ վաճառվում է, վարչարարություն շատ դժվար է իրականացնել։ Ժամանակը եկել է, որ ավելի կոշտ քայլերի դիմենք, ռադիկալ ձևով միայն համայնքային միջոցառումներին տեսնենք հրավառություն։

Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղ, և մեկ փոքր կայծը նմանատիպ հետևանքների կարող են բերել», - ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր