00:00:00

Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ

15:14, 16 օգոստոս 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Նշենք, որ կառավարությունը ոչ աշխատանքային օր չի սահմանել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր