Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1713 նոր դեպք։
Այդ ընթացքում կատարվել է 6829 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 6 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8643 մահվան դեպք է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 1704։