00:00:00

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի. որոնվում է 18 քաղաքացի. ԱԻ նախարար

09:02, 15 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նա նշեց, որ գերակշիռ մասը պայթել է, սակայն ենթադրվում է, որ հրավառության այդ նյութերից որոշ մաս դեռ կա. «Ինչպես նաեւ պլաստիկ նյութ շատ է եղել պահեստում, դա անդադար վառվում է։ Նորմալ է, որ դա մի քանի օր կարող է տեւել, մենք դրան պատրաստ ենք»։

Նախարարը հայտնեց, որ այս պահին էլ որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. «Հրդեհը միայն պահեստի տարածքում է բռնկվում, մնացած մասում հանգած է։ Այս նկատվող ծուխը գոլորշին է, նաեւ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, թթվածին է անցնում եւ մի փոքր կարող է ծխալ»։

Փամբուխչյանն ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15 քաղաքացի, բուժում է ստանում 23 քաղաքացի, որոնվում է 18 քաղաքացի. «Նրանց տվյալները մենք ունենք, տեղյակ չենք՝ եղել են այցելու, թե տոնավաճառի աշխատակիցներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր