00:00:00

ԵԿՄ-ն ցավակցել է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ

09:41, 14 օգոստոս 2022

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ:

«Սեդրակ Սարոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել է Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերին:


Սեդրակ Սարոյանը եղել է ԵԿՄ վարչության անդամ:

1993-2007թթ․ եղել է ՀՀ Զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2007-2018թթ․ եղել է ԱԺ պատգամավոր։

Ցավակցում ենք ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր