«Բարսելոնան» չորս նորեկ է գրանցել Լա Լիգայի նոր մրցաշրջանի համար։
Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում կատալոնացիների կազմում կկարողանան խաղալ կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, պաշտպան Անդրես Քրիստենսենը, հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյան։ Գրանցվել են նաև հարձակվող Ուսման Դեմբելեն և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, ովքեր երկարաձգել են պայմանագրերը ակումբի հետ։
Իսկ նորեկներից առայժմ պաշտոնապես գրանցված չէ Ժյուլ Կունդեի անունը: