00:00:00

Ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել կամ խաբել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը

11:00, 13 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ։

Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել կամ խաբել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր