00:00:00

Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց

14:02, 12 օգոստոս 2022

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը 11 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որեւէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։

Ազատամարտիկի կինը մի քանի ամիս է՝ բարձրաձայնում է ամուսնու առողջական խնդիրների մասին։ Մարինե Մանուկյանը պատմել է, որ Պավլիկ Մանուկյանը ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նման հիվանդին պահելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մանուկյանը ՊՊԾ գունդը գրավելու գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր