Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամ իր ալիքում գրում է․
«Հայաստանում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Քազեմ Սաջջադին վերջին օրերի ընթացքում երկու գրառում է արել թվիթերյան իր օգտահաշվում։
Դրանցից մեկում Հայաստանը բնութագրվում է՝ որպես Իրանի լավագույն հարևաններից մեկը, սակայն շատ ավելի ուշագրավ է երկրորդ գրառումը։
Դրանում իրանցի դիվանագետը հրապարակել է պարսկերեն ենթագրերով մի տեսանյութ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին տարբեր տարածաշրջաններ տեղափոխելու և օգտագործելու մասին։
Գրառման մեջ խոսվում է ահաբեկիչներին Սիրիայից հատկապես Ադրբեջան՝ Իրանի սահմանների մոտակայք, տեխափոխելու անթույլատրելիության մասին, և փաստացի զգուշացում արվում առ այն, որ թուրքական այս «չարիքի ակտիվությունը» Իրանի սահմանի մոտակայքում «կրակի հետ խաղ է»։