00:00:00

Մոսկվան անհիմն է համարում Ղարաբաղում խաղաղապահներին ուղղված քննադատությունը

14:05, 11 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական կողմն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը։

«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք  դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։

Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր