Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարակից տարածքից հանվում է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե հուշարձանները մնային Ադրբեջանի տիրապետության տակ, կոչնչացվեն:
«Դեռևս 2021 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանք եկեղեցու բակում հստակ հայտարարեց, որ այն հուշարձանները, որոնք կառուցվել են երեսուն տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման: Նա նաև ասել է, որ հայկական բոլոր հուշարձանները պետք է քերվեն»,- ասաց նա:
Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանվող հուշարձանների մեծ մասը տեղակայվելու են այլ եկեղեցիների բակում: Տարհանվելու են Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու տարածքում նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, որոնք տեղափոխվելու են Եռաբլուր զինվորական պանթեոն: