00:00:00

Ուկրաինական զինված ուժերը համալրվել են թուրքական 50 Kirpi զրահամեքենայով

14:29, 10 օգոստոս 2022 Աշխարհ

Այս մասին հայտնում է «Каховка» զինված ուժերի օպերատիվ խմբավորումը, գրում է Armenia Today-ը։

Զրահապատ կորպուսով այս ավտոտեխնիկայից արդեն օգտվում են ծովային հետևակայինների երկու բրիգադներ: Շուտով նոր առաքում կլինի, որում կընդգրկվեն  150 միավոր Kirpi-ներ։

Kirpi-ն հագեցած է մեկ բազային զրահապատ խցիկով, չորս գնդականթափանց պատուհաններով և ամորտիզացիոն նստատեղերով: Ավտոտեխնիկայի դիմացի մասում տեղակայված է շարժիչը, իսկ միջին մասում տեղակայված է անձնակազմի մասը։ 

Մեքենան համալրված է հակաականային-պայթյունակայուն նստատեղերով, Kirpi 4×4-ը կարող է տեղավորել մինչև 13 անձնակազմ, ներառյալ վարորդը, գնդացրորդը և հրամանատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր