00:00:00

Սեւանի ափին Արայիկ Հարությունյանի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ Առավոտ

22:49, 09 օգոստոս 2022 Մամուլ

Aravot.am-ի տեղեկություններով՝ Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում:

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը: Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/08/09/1284665/?fbclid=IwAR0bHq2-YDtg_rTrt63UIx-TPZUxs6OTDfiYNVeVDt1voZ2MnVVzKJtSc9M


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր