00:00:00

Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ ԱԴրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

10:10, 09 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։ Վերջինս ընդգծել է, որ ԵԱՀԿ համար չափազանց կարեւոր է այս հարցում շարագրգիռ կողմերի միջեւ տարվող աշխատանքը։ Նա նաեւ ասել է, որ հացահատիկային համաձայնագրի հետ կապված Անկարայի գործադրած ջանքերը արժանի են հիացմունքի։


Նշենք, որ խոսքը ՄԱԿ հովանու ներքո, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կնքված հացահատիկի տեղափոխման մասին համաձայնագրին է վերաբերում՝ Սեւ ծովի տարածքով, հատուկ այդ նպատակով բացված միջանցքով, որը վերահսկվում է հատուկ կենտրոնի կողմից, որպեսզի բացառվի նավերով զենքի եւ զինամթերքի տեղափոխումը եւ միջանցքը ծառայի միայն հացահատիկի տեղափոխմանը։ Շմիդը նաեւ հույս է հայտնել, որ թուրքական դիվանագիտությունը կարող է նպաստել այն բանին որ միջազգային դիտորդներին հնարավոր լինի տարհանել Ուկրաինայից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր