00:00:00

Նորվեգական հեռավոր արկտիկական Շպիցբերգեն կղզիներում բեւեռային արջը հարձակվել է արշավականների վրա

22:01, 08 օգոստոս 2022 Աշխարհ

Նորվեգական հեռավոր արկտիկական Շպիցբերգեն կղզիներում բեւեռային արջը հարձակվել է ճամբարի վրա՝ ֆրանսիացի զբոսաշրջիկի վիրավորելով, փոխանցում է Reuters-ը։

Կինը, որի ինքնությունը հայտնի չէ, 25 հոգուց բաղկացած զբոսաշրջային խմբից էր, որը կանգ էր առել Սվեասլետեում՝ Շպիցբերգեն արշիպելագի կետրոնական հատվածում:

Իշխանություններն արձագանքել են հարձակման մասին հաղորդմանը, որը ստացվել էր առավոտյան 8:30-ի սահմաններում:

«Ֆրանսուհին ձեռքի վնասվածք է ստացել։ Սպիտակ արջի վրա կրակ է բացվել, ինչը վախեցրել է կենդանուն»,- հայտնել  է իշխանությունների ներկայացուցիչը։

Սպիտակ արջը վիրավորվել է, իսկ «մեր մարդիկ տեղում մտածում են, թե ինչ անել նրա հետ»։

Շպիցբերգենը լցված է բեւեռային արջերի մասին նախազգուշացումներով է: Այցելուները, ովքեր նախընտրում են քնել բաց երկնքի տակ, իշխանությունների կողմից խիստ նախազգուշացումներ են ստանում հրազեն կրելու մասին:

1970-ականներից ի վեր բեւեռային արջերը սպանել են առնվազն հինգ մարդու: Վերջին անգամ այդպիսի բան տեղի էր ունեցել 2020-ին, երբ 38-ամյա հոլանդացի մի տղամարդ սպանվեց։։

Արկտիկայում մոտ 20000–25000 բեւեռային արջ է սպանվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր