00:00:00

Նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա ՝ միջանցքի տեսքով. Խանումյան

16:54, 08 օգոստոս 2022 Լեռնային Ղարաբաղ

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

 

«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։

Նա հավելեց, որ վատ փորձ ունենք՝ քաղպաշտպանության պլանի որոշակի գործողություններ չանելու և ժամանակին, հատկապես պատերազմից հետո որոշ համայնքների բնակիչներին չտարհանելու, որը զուգակցվել է մարդկանց ստորացնելով, ծեծով, տարհանմամբ։

 

«Այս պարագայում չպետք է թույլատրվի նման սցենարի իրագործում և արհավիրքների պահին քաղպաշտպանության պլանը պետք է իրագործվի։ Ըստ այդ պլանի նախատեսվում է տարհանում։ Բնակիչների մի մասը կգան դեպի Արցախ, մի մասը՝ ՀՀ՝ իրենց գույքով»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Հայկ Խանումյանը նշեց․

«Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ են տեղափոխվելու Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերի բնակիչները և ինչ կարգավիճակ են ունենալու, Խանումյանը ասաց․ «Կբնակվեն այնտեղ, որտեղ իրենք կընտրեն, այս պահին ուզում են կոմպակտ բնակվել։ Բնակիչները ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից»։։

Հայկ Խանումյանը ասաց, որ օգոստոսի 25-ից սկսած երթևեկությունը պետք է կազմակերպվի այլ երթուղով։

«Լիսագորից, Կանաչ Թալայից կթեքվենք դեպի Մեծ Շեն, Հին Շեն, կանցնենք Աղավնո գետի վրայի կամուրջը, կանցնենք 3-4 կմ-անոց գրունտային ճանապարհ և դուրս կգանք դեպի Աղավնոյի վերևի հատվածում գտնվող գործող ճանապարհ և կհասնենք Արցախը խորհրդանշող հայտնի ցուցանակի մոտ։ Գրունտային ճանապարհը կշահագործվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը կկառուցի Կոռնիձոի ճաապարհը»,- հավելեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր