00:00:00

Amnesty International-ը ներողություն է խնդրել Ուկրաինայի վերաբերյալ վերջին զեկույցի առնչությամբ

19:33, 07 օգոստոս 2022 Աշխարհ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որը օգոստոսի 4-ին հրապարակել է ուկրաինական բանակի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին զեկույցը, ներողություն է խնդրել այն բանի համար, որ զեկույցի հրապարակումը վիշտ ու զայրույթ է առաջացրել ուկրաինական իշխանությունների մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։

Դրանում ասվում է, որ ուկրաինական բանակը ռազմական նպատակներով օգտագործել է քաղաքացիական օբյեկտները։ Զեկույցը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Amnesty International-ը փորձել է «պատասխանատվությունն ագրեսորից տեղափոխել զոհի վրա»։

Բացի այդ, զեկույցի հրապարակումից հետո Amnesty International-ի ուկրաինական գրասենյակի ղեկավար Օքսանա Պոկալչուկը հրաժարական է տվել։

«Amnesty International-ը խորապես ցավում է ուկրաինացի զինվորականների կողմից պատերազմի մարտավարության մասին մեր զեկույցի պատճառած տառապանքի և զայրույթի համար: Amnesty International-ի առաջնահերթությունը այս և ցանկացած հակամարտությունում խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելն է։ Իսկապես, սա էր մեր միակ նպատակը՝ հրապարակելով այս վերջին ուսումնասիրությունը: Թեև մենք լիովին աջակցում ենք մեր բացահայտումներին, մենք ցավում ենք պատճառված ցավի համար», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Amnesty International-ի զեկույցում ասվում է, որ կազմակերպության մասնագետները արձանագրել են 19 բնակավայրերում բնակելի շենքերի ռազմական նպատակներով օգտագործումը, ինչպես նաև դպրոցների և հիվանդանոցների ռազմական նպատակների օգտագործումը։

«Սա չի նշանակում, որ Amnesty International-ը ուկրաինական ուժերին պատասխանատու է համարում ռուսական ուժերի կողմից կատարված խախտումների համար, կամ որ ուկրաինացի զինվորականները համապատասխան նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկում երկրի այլ մասերում: Մենք պետք է շատ հստակ լինենք, որ ուկրաինական ուժերի գործողություններում մեր փաստագրածը որևէ կերպ չի արդարացնում Ռուսաստանի կողմից խախտումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր